-
23.05.2017|
19:38
Այսօր Բաթումում հանդիպում են Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները: Կողմերը ռազմական համագործակցության հուշագիր կստորագրեն: Երեկ Թբիլիսին ու Բաքուն քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությունը:
-
23.05.2017|
19:36
Մայիսի 29-ին Վերսալյան պալատում կհանդիպեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
-
23.05.2017|
19:34
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր կայցելի Բեթղեհեմ՝ հանդիպելու Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ: Երեկ երեկոյան Թրամփը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին: Քննարկման առարկան եղել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և փակուղի մտած իսրայելա-պաղեստինյան բանակցություններն ակտիվացնելու հարցը:
-
23.05.2017|
19:33
Առնվազն 19 մարդ մահացել, 50-ը վնասվածքներ են ստացել Մեծ Բրիտանիայի Մանչեստր քաղաքի մարզադաշտում պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել, երբ մարդիկ լքում էին Manchester Arena համերգասրահը՝ փոփ աստղ Արիանա Գրանդեի ելույթից հետո:
-
23.05.2017|
19:30
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 1600 կրակոց:
-
23.05.2017|
19:14
Սերժ Սարգսյանը մայիսի 23-ին ստորագրել է հրամանագիր Հովհաննես Հովսեփյանին ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակելու մասին:
-
23.05.2017|
13:01
Moody's միջազգային վիճակագրական գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանում մոտակա տարիներին տնտեսական աճ չի կանխատեսվում՝ հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը: «Ադրբեջանի տնտեսությունը մեծապես կախված է ածխաջրածիններից: Նավթի էժանացման պատճառով Ադրբեջանում մոտ տարիներին տնտեսական աճ չի կանխատեսվում»,- ասված է գործակալության հայտարարության մեջ:
-
23.05.2017|
13:00
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք և Թեհրանին նախազգուշացրել՝ «զգույշ լինել ԱՄՆ-ի հետ»:
-
23.05.2017|
12:59
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասին կանչել են ԱԳՆ՝ Վաշինգտոնում Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
-
23.05.2017|
12:41
Դոնալդ Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որն այցելել է Երուսաղեմի Հին քաղաք և Լացի պատ: Նա Լացի պատին մոտեցել է միայնակ և մի քանի րոպե լուռ կանգնել: ԱՄՆ նախագահը Երուսաղեմի Հին քաղաքում զբոսնել է առանց Իսրայելի կամ Պաղեստինի ներկայացուցիչների ուղեկցության: